19.03.2024
Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։


Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում ԲԴԽ-ի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ։ Նույն գրառման հետ տեղադրված է նաեւ Տավարացյանի հրաժարականի դիմումը։


Տավարացյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է, որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։


Հիշեցնե,ք որ Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9 ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։ Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստանձնել իր լիազորությունները։


Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնից
Հաջորդ նորություն next