29.03.2024
ՀՀ-ին 3 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի․ ֆինանսավորվելու են փորձագիտական ծառայություններ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քաղաքացիները բժիշկների հսկողության տակ են. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ.


««Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։


Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։


Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Ուղևորները տաարհանվել են, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ծխահարության մասին ազդանշանը ստացվել է, երբ ինքնաթիռը դեպի թռիչքուղի է ընթացել։ Արդյունքում օդանավը դադարեցրել է տեղաշարժը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել, որի ընթացքում 8 մարդ է տուժել, 2-ը հոսպիտալացվել։

Սիրիայի Մեծ Մուֆթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար