19.03.2024
ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործով վարույթները և դիմում ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սևանը փրկվա՞ծ է. կառավարության անդամները գոհ են առկա իրավիճակից

Քանի որ վերջին շրջանում նաև քննարկվում է Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը, պարոն Գրիգորյան, կարո՞ղ եք տեղեկատվություն տալ՝ ի վերջո, մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ի՞նչ է կատարվում, և ինչպիսի՞ն է այսօրվա վիճակը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:


Վերջինս նշեց, որ այսօր վիճակը բավական լավ է, իսկ այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, 2018-2019 թթ. չի եղել, այսինքն՝ 6.5 սմ ավելի, երբ 2018-2019 թթ. միջինը 2 սմ է եղել, որակական մասով բավական լավն են ցուցանիշները:


«Կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որը երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների հանրագումար է, որոնց մեջ կան և՛ բնակլիմայական պատճառներ, և՛ կեղտաջրերի հոսք, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, և անասնապահություն, մի քանի գործոններ, որոնք, գումարվելով նաև բնակլիմայական և կլիմայական փոփոխություններին, շատ ավելի էականորեն մեծացնում են ճնշումը: Դրա պատճառով նաև ունենում ենք այս դեպքը: Նշեմ նաև, որ այս տարի համատարած մեր հորիզոնում գտնվող շատ ջրավազաններում, հարևան երկրներում և ամբողջ աշխարհում դա դիտարկվել է: Ամեն դեպքում այդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է, և այս պահին լավ է վիճակը»,- ասաց նախարարը:


Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակի պատճառներից է նաև այն հանգամանքը, որ այս տարի շատ բարձր է եղել բնական ճնշումը. մինչ օրս Սևանից միջինից 100 մլն խմ ավելի ջուր է գոլորշիացել, և 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ են գրանցվել, այսինքն՝ 2019 թվականին 140 մլն խմ ավելի քիչ ջուր է մտել, քան միջինում Սևան մտնող ջրի քանակն է: Բայց նույնիսկ այդ պայմաններում ջրի մակարդակը 2 սմ-ով ավելի բարձր է՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանից լրացուցիչ ջրառի. 2019թ. մոտ 10 մլն խմ ավելի ջուր է եկել, քան անցյալ տարի այս օրը, և Արարատյան դաշտի համար 36 մլն խմ ջուր ավելի քիչ է վերցվել, քան անցյալ տարի այս օրը, անգամ Ջրային կոմիտեից ներկայացված հայտից ավելի քիչ ջուր է վերցվել: Դա է պատճառը, որ 2018 թ. հուլիսի 1-18-ը 4 սմ-ով Սևանն իջել էր, այսինքն՝ 50 մլն խմ նվազել էր, մինչդեռ 2019 թ. նույն ժամանակահատվածում անգամ 1 սմ-ով չի իջել: Այս տարի մինչ օրս վերցվել է 50 մլն խմ ջուր, 2018 թ. վերցվել է 86 մլն խմ ջուր, ընդ որում՝ նախորդ տարի ամեն հաջորդ օրը այդ մարժան մեծանում էր, քանի որ անցյալ տարի այս օրերին նաև 2 մլն-ից ավելի ջուր էր վերցվում: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ քանի որ հիմա նաև պոմպակայաններն են աշխատում, կա հսկողություն, ՋՕԸ-երի և ՀԷԿ-երի պայմանագրերի հետ կապված որոշ մեխանիզմներ են ներդրվել, այդ ծավալները զգալիորեն կնվազեն:


Վարչապետ Փաշինյանը նաև Առողջապահության նախարարի տեղակալից հետաքրքրվել է Սևանա լճում հանգստանալու, լողալու անվտանգության և լճից վերցված փորձանմուշների արդյունքների մասին: Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հուլիսի 15-ին 11 տարբեր տարածքներից վերցրել են փորձանմուշներ, միայն 2-ում եղել են փոքր շեղումներ նորմայից, ինչը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է և մեր քաղաքացիներին կարելի է հորդորել լողալ լճում: Նա նշել է, որ փորձանմուշները պարբերաբար վերցվում են, ընթացիկ տեղեկատվությունը տրամադրվում է, և եթե շեղումներ չկան, առողջապահության նախարարությունը դրա մասին հայտարարություն չի անում, եթե որևէ շեղում լինի, ապա հայտարարություն կլինի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ 2 տեղերից մեկ անգամ ևս փորձանմուշներ վերցնել՝ առողջապահական տեսանկյունից Սևանում լողալու անվտանգության մեջ վերահամոզվելու և այդ տեղեկատվությունը քաղաքացիներին ներկայացնելու համար:


Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Սևանա լճի մաքրման ենթակառուցվածքների հզորացման կարևորությունից և նշել, որ Սևանի շուրջ մաքրման հզորությունների ուժեղացման հարցը՝ որպես առաջնահերթություն քննարկվել է Եվրամիության հետ համատեղ ծրագրերի վերաբերյալ առաջին բանակցությունների փաթեթի շրջանակում: Հարցի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ Հայաստան-ԵՄ 2019 թ. երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված է Սևանի մաքրման կայանների հզորացման նպատակով հատկացնել 5 մլն եվրո, մնացած բոլոր ծրագրերում ևս այդ բաղադրիչը հաշվի կառնվի:


 

Իջեւանում այս պահին գտնվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը
Հաջորդ նորություն next