19.03.2024
Փորձագետ. ռուս-վրացական հարաբերությունների ջերմացման մասին խոսք գնալ չի կարող
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:


Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարեւորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը:


Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ:


 

Փորձագետ. Վրաստանի թիվ մեկ հակառուսական բարձրախոսը կլռի
Հաջորդ նորություն next