Երևանի և Բաքվի միջեւ «Թեժ գիծն» աշխատում է, բայց այն զոհերից չի երաշխավորում. վարչապետ

87

Երեւանի եւ Բաքվի միջեւ «Թեժ գիծն» աշխատում է, բայց այն չի երաշխավորում, որ զոհեր չունենանք։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշել է, որ աշխատում են, որպեսզի բանակցային գործընթացում կոնկրետ արդյունքներ արձանագրվեն.


«Միջազգային հանրության ներկայացուցիչներին, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ, որ կա մի պատճառ եւ նախադասություն դրա համար։ Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ արցախյան հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ սա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն էր, քանի որ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում պետք է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի: Համոզված եմ, որ սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար»,–ասել է նա։


Իսկ թե ինչու չկա առաջընթաց, Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատճառը նրանում է, որ Ադրբեջանի նախագահը 100 տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Փաշինյանը համոզված է, որ Ալիևն էլ պետք է ասի, որ Արցախի հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար.


«Քանի այդ նախադասությունն այն կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցություններն արդյունավետ չեն։ Հետեւաբար, որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ ԼՂ հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար եւ ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի համար։ Եթե ինչ–որ մեկն այդպես է մտածում, ուրեմն նա ոչ Արցախի ժողովրդին է ճանաչում, ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին»,- հավելել է նա։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...