28.03.2024
Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հերթական պաշտոնյան լքեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել՝ հայտնելով դրա մասին Facebook-ի իր էջում:   


«Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի:


Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր:


Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս...»,- գրել է նա:


Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է  արդարադատության փոխնախարար:


Ավելի ուշ Խաչիկյանը, այդուհանդերձ, խոսեց իր հրաժարականի պատճառների մասին՝ նշելով, որ իր հրաժարականի պատճառը նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությունն էր։


«Հրաժարական ներկայացնելու առաջարկը եղել է նախարարի կողմից, ես այդ թիմում չեմ տեղավորվում»,- ասել է նա: 

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար