19.03.2024
Նիկոլ Փաշինյանը փոխնախարար է նշանակել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կոնստանտին Օրբելյանը դիմել է ոստիկանություն

Աշխարհահռչակ դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել։


Ոստիկանությունից հայտնում են, որ Օրբելյանը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 3 տարի առաջ մի քաղաքացու առանձնապես խոշոր չափերի գումնար է տվել, որը սակայն մինչ օրս հետ չի ստացել։


Օրբելյանը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին Երևան նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է այդ գումարին։ Խոսքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի մասին է։


Դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։


 


 


 

Երեք միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետը՝ աղետի գոտու խնդիրների լուծման մասին
Հաջորդ նորություն next