24.04.2024
Անվերջ հնարավոր չէ «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին գազի ցածր գին պահել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում և Արցախում 2019 թվականին զինծառայողների մահվան դեպքերը նվազել են. ԳԴ

ՀՀ զինված ուժերում և Արցախի հանրապետության ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա: Այս մասին Facebookի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված:

Այսինքն ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:


Այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.

• 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),
• 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),
• 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1),
• 1-ը՝ հիվանդությունից (2),

• 0-ը՝ ականի պայթյունից (1),
• 3-ը՝ սպանության հետևանքով (1),
• 1-ը դժբախտ պատահարից (1),

• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),
• 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):


Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.

• 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),
• 7-ը՝ հիվանդությունից (5),
• 0-ը՝ դժբախտ պատահարներից (1),
• 1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0)։


Որպես հետգրություն նշեմ, որ ավելի վաղ հրապարակվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի զեկույցը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ, որտեղ որպես ստացված տվյալների պաշտոնական աղբյուր, հղում է կատարվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանը: Սակայն խնդրո առարկայի վերաբերյալ գլխավոր դատախազությունը կիսամյակի կտրվածքով դեռևս ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել որևէ սուբյեկտի: Պարոն Արթուր Սաքունցից ստացվել է պաշտոնական հարցում, որին ամենասեղմ ժամկետում կտրվի հարցման էությունից բխող պարզաբանումներով լիարժեք պատասխան:


 

Կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամք. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel