Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին

184

Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ:


Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Շան Բինգյոլը պնդել է, թե գրքում առկա են «Հայոց ցեղասպանության մասին պնդումներ»:


Բինգյոլի ներկայացրած հայցի մեջ նշվում է.


«Գրքում մեր երկիրը և ազգային արժեքները նսեմացնող արտահայտություններ կան: Պահանջում եմ, որպեսզի անհրաժեշտ իրավական գործընթաց սկսվի»:


Տպել

Загрузка...