Թուրքիայում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 61 տոկոսը Հայաստանը սպառնալիք է համարում

179

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Թուրքիայի շուրջ ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություն է իրականացրել` պարզելու թուրքական հասարակության մոտեցումը երկրի արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:


Հարցվածների 61,2 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքում է դասել:


Հարցմանը մասնակցած քաղաքացիների 81,3 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայի անվտանգությանը ամենից շատ սպառնացող երկիրը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Իսրայելը, Ֆրանսիան և Անգլիան: Թուրքիայի բարեկամ երկրների շարքում առաջին տեղում Ադրբեջանն է՝ այս համոզմունքն է կիսում հարցվածների 65,3 տոկոսը:

Բարեկամ երկրների թվում են նաև միջինասիական պետությունները` Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...