ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց. Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է խոցել Արցախի օդանավակայանը

77

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:


Ամերիկայի ձայնի հաղորդմամբ, օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):


Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...