Իրանը համբերել է ավելի քան մեկ տարի. Ռյաբկով

Մոսկվան պարբերաբար կոչ է անում Իրանին`զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից իրանական միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:


«Իրանը համբերություն է ցուցաբերել ավելի քան մեկ տարի: Ներկայումս նրանք բնական կերպով ցուցադրում են այդ ամբողջ իրավիճակի մերժում: Մենք, մեր հերթին, բազմիցս կոչ ենք արել Իրանին` զերծ մնալ իրանական միջուկային գործարքի շրջանակում գործողությունների պլանի շուրջ էսկալացիոն քայլերից, սակայն պետք է հասկանալ, որ Իրանի ղեկավարությունը և իրանցի բանակցողները, որոնք փորձում էին պահպանել գործարքը, չեն կարող հաշտվել իրենց երկրի շուրջ կատարվող իրադարձությունների հետ»,- ասել է Ռյաբկովը:

Տպել

Загрузка...