28.03.2024
ՀԷՑ-ում սպասվում է տեխնիկական աուդիտ. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք. պատգամավորը՝ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներին

Կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը:


«Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։


Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»:


Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն...


Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։


Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք», - ասված է նրա գրառման մեջ։


Հայաստանում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու գաղափարը: Ոլորտի որոշ ներկայացուցիչներ, համաձայն պաշտոնական տվյալների, արդեն մտել են հարկային դաշտ, մյուսները դիմադրում են:


ՊԵԿ-ը, համաձայն կառույցի ղեկավար Դավիթ Անանյանի խոսքերի, սկսել է կոշտ մեթոդներ կիրառել: Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Այս մասին հուլիսի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար