Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա

77

Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:


«Ատոմակայանից եւ այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝


- Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա:


- Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնն եւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռեւս անհասկանալի զուգադիպությամբ):


- Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40 տոկոսը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, եւս, կարծես, աշխատում է»:


Հիշեցնենք, այսօր առավոտվանից հանրապետությունով մեկ էլեկտրաէներգիայի անջատումներ են, մետրոյից տարհանվել են հազարավոր մարդիկ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։


Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...