Թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են. Երևանի մետրոպոլիտեն

145

Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:


Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են:

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի:


Նշենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ 


Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...