25.04.2024
Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի. Տուսկ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կարող է վերականգնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

Ռուսաստանը կարող է վերականգնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ և վերադառնալ վրաց քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցին: Այդ մասին հայտնում է Коммерсантъ-ը:


«Պետք է լինի քայլերի հաջորդականություն: Եթե Վրաստանում իրավիճակը կարգավորվի, ռուսատյացությունը դադարեցվի, մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքներ լինեն, հնարավոր կլինի խոսել ավիահաղորդակցության մասին», -ասել է ՌԴ ԱԳՆ-ում զրուցակիցը:


Հիշեցնենք, հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունները թռիչքներ չեն կատարում դեպի Վրաստան:

Հայաստանն Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու համար. փոխվարչապետ
Հաջորդ նորություն next