28.03.2024
Վարչապետը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 6 վիրավոր

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել Վրաստան- Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:


Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է «ՀԺ»-ի թղթակիցը իրար են բախվել ուղեւորատար Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։


Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։ Ականատեսների խոսքով՝ վթարի ենթարկված միկրոավտոբուսը Վրաստանից ուղեւորափոխադրում էր իրականացնում Երեւան:


Մահացածը «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր ՌԴ քաղաքացի 26-ամյա Արամ Խ.-ն է:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):




 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար