29.03.2024
Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ավտովթարների ահավոր վիճակագրությունը. 165 զոհ՝ 2019-ի սկզբից մինչև հուլիսի 7-ը

2019-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 122 մարդ:


Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով:


PanARMENIAN.Net ի հաշվարկներով՝ հուլիսի 1-7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 12 մարդ. 6 հոգի զոհվել է հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին տեղի ունեցած մեծ վթարի հետևանքով, 2 զոհի մասին հայտնում է ոստիկանությունը, 1 դեպքի մասին հայտնի է դառնում ըստ shamshyan.com կայքի տվյալների, հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները և ՃՏՊ հանգամանքները, հարկ ենք համարում ներառել նաև հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 165 մարդ:


Թիվը կարող է փոխվել ոստիկանության կողմից հուլիսի տվյալների հրապարակումից հետո:


Ըստ ոստիկանության տվյալների, անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայաստանը և Սինգապուրը կզարգացնեն զբոսաշրջային համագործակցությունը․ ստորագրվել է հուշագիր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար