28.03.2024
Խաղաղությանը ձայնը լռեցվում է, հնչում են պատերազմի թբուկները. ի՞նչ սպասել ԼՂ գործընթացում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։


Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է։


Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է պաշտպանության եւ ռազմական ոլորտներում ներկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձեւաչափերի հեռանկարները։

Քննարկել են երկկողմ հարաբերությունները. Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար