29.03.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ծանոթացել է առաջնագծում իրականացված աշխատանքներին

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 3-ին ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներական ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին:


Աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրով պետք է կյանքի կոչվեն առաջիկայում:


 

Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար