Ռուսաստանն առաջատարն է առաջին կիսամյակում վրացական գինու ներմուծման գծով

Վրաստանի Գինու ազգային գործակալությունը հուլիսի 3-ին հաղորդել է Ռուսաստան գինու արտահանման աճի մասին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղն ալկոհոլային արտադրանքի այդ տեսակի ներմուծողների թվում:


Հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանը հունվարից մինչեւ հունիս Ռուսաստան է արտահանել ավելի քան 25 միլիոն շիշ գինի, ինչը 6 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ:


Ներմուծված վրացական գիների քանակով երկրորդ տեղն զբաղեցնում է Ուկրաինան: Գործակալության տվյալներով՝ առաջին կիսամյակում Ուկրաինան ներմուծել է ավելի քան 3,7 միլիոն շիշ գինի: Այնուհետեւ գալիս են Չինաստանը (3,5 միլիոնից ավելի շիշ), Լեհաստանը (1,8 միլիոնից ավելի շիշ) եւ Ղազախստանը (1,6 միլիոնից ավելի շիշ):

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...