«Սանիթեք»-ի հայցն ընդդեմ քաղաքապետարանի վարույթ է ընդունվել

85

Մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը երկու հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ երկու դեպքում էլ ընկերության պահանջը նույնն է՝ գումարի բռնագանձում։


Հայցերից մեկը ներկայացված է «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության ներկայացուցիչը Վանիկ Մարգարյանն է։ Պահանջը՝ քաղաքապետարանից բռնագանձել մոտ 25 մլն դրամ։


Հայցադիմումը ստացվել է հունիսի 21-ին, հենց նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին։ Հուլիսի 1-ին դատավորը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։


««Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հայցադիմումին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,-ասված է դատավորի որոշման մեջ։


Առայժմ այս գործով նիստի օրը նշանակված չէ։


Քաղաքապետարանի դեմ նույն նույն օրը՝ հունիսի 21-ին 40.1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով դատարան է դիմել նաև «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը։ Գործը նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Վարույթ ընդունելու որոշում առայժմ չկա։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...