Պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Ռոհանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր, ներառյալ երկկողմ կապերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին իրադարձությունները, տեղեկացնում է Mehr գործակալությունը։


Գրիգորյանը Թեհրան է մեկնել հուլիսի 2-ին՝ մասնակցելու Իրան-Հայաստան Համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստին։


Համատեղ հանդիպման ժամանակ, որը Գրիգորյանն անվանել է շատ օգտակար եւ արդյունավետ, Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերությունները երկրների միջեւ տնտեսության տարբեր ոլորտներում, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը։


ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ հանդիպմանը ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առեւտրի, շրջակա միջավայրի եւ զբոսաշրջության շուրջ, որոնց մանրամասն արդյունքները ներկայացված են երկու կողմերի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրում։


Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ նոր գործարքները բխում են երկու երկրների շահերից։

Տպել

Загрузка...