Թուրքիայի կառավարությունը հետաձգել է հարուստների համար հարկերի ավելացման ծրագրերը

Թուրքիայի կառավարությունը հետաձգել է հարուստների համար հարկերի ավելացման ծրագրերը:


Տարեկան 1 մլն լիրա վաստակող մարդկանց համար մոտ 50%-ի չափով հարկերի բարձրացման ծրագրերը հետաձգվել են մինչեւ հոկտեմբեր:


Ծրագրերի հետաձգումը կապված է խորհրդարանում ամառային ընդմիջման հետ: Պաշտոնյաների խոսքով՝ աշխատանքը կսկսվի հուլիսի 15-ից:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքը պետք է ստորագրեին առաջարկները, սակայն նրանք այցով գտնվում են Ճապոնիայում եւ Չինաստանում:

Տպել

Загрузка...