Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա

143

Հունիսի 27-ին Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով։ Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։


Ավելի վաղ տեղեկություններ կային, որ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը չի կայանա՝ հարևան երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով պայմանավորված:


Հայկական կողմից դրան կմասնակցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...