Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

93

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:


Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ այսպիսով բավարարելով դատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:


Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:


Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքն Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ:


Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները բոյկոտել էին դատական նիստը: "Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին", - ասված էր Քոչարյանի պաշտպանական խմբի այսօր տարածած հայտարարությունում։


 


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...