29.03.2024
Փորձագետ. Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝պետական հեղաշրջում են
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանի թիմի անդամը դեմ է քվեարկել ՌԴ-ի վերադարձին ԵԽԽՎ. ի՞նչ է տեղի ունեցել

Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունվել է բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցի հիման վրա բանաձև, որի նպատակն էր Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ: Հիշեցնենք, ՌԴ-ն վեհաժողովի աշխատանքներին չի մասնակցում 2014 թվականից՝ ՌԴ տարածք Ղրիմիվերադարձից հետո:

Բանաձևն ընդունվել է 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով, բայց մեզ համար հետաքրքիրը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների քվեարկության արդյունքն է: Ըստ այդմ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել բանաձևին, մինչդեռ մյուս իշխանական պատգամավորը՝ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը։ Կողմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը (Լուսավոր Հայաստան)։


VERELQ-ի հետ զրույցում, սակայն, Ռուբեն Ռուբինյանը բացատրել է իր դեմ քվեարկությունը տեխնիկական խոտանով: Նրա խոսքով, ի սկզբանե պատվիրակությունը որոշել էր աջակցել բանաձևին և կողմ քվեարկել, սակայն տեխնիկական խնդրի պատճառով իր կողմ ձայնը դեմ է հաշվվել:


«Մենք այդ մասին հայտնել ենք և փոփոխությունը կներառվի արձանագրությունում»,- ասաց Ռուբինյանը:

Նշենք, որ կողմ են քվեարկել Գերմանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Մոլդովայի, Նիդերլանդների և այլ պետությունների ներկայացուցիչները:

62 պատվիրակները, որոնք դեմ են քվեարկել Ռուսաստանի վերադարձին ԵԽԽՎ, ներկայացնում են Լեհաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և, բնականաբար, Ուկրաինան:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ՝ 4 հիմնական և 4 փոխարինող, և քվեարկելու 4 մանդատ։

Բուրջանաձե. ՌՌ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար