29.03.2024
Չեմ նախանձում ՀՀ իշխանություններին. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը հիմնված է ՀՀ և ՌԴ դաշինքի վրա

Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը հիմնված է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական դաշինքի վրա: Որքան խորն է այս համագործակցությունը, այնքան ավելի անվտանգ կլինի մեր տարածաշրջանը: Այս մասին Երևանում ընթացող «Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմական համագործակցությունը նրա անվտանգության տեսանկյունից» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը:


Նրա խոսքով, վերջերս մենք ականատես ենք լինում, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս ոլորտում համագործակցելու փորձեր են անում, ինչը հատկապես ակնհայտ է դառնում այդ երկրների մասնակցությամբ ռազմական զորավարժությունների անվերջանալի «շքերթի» շնորհիվ.


«Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության սահմանների մոտ, Նախիջեւանի տարածքում միմյանց հաջորդող զորավարժությունները Հարավային Կովկասում իրավիճակը փոխելու փորձ են: Հաշվի առնելով այս բոլոր անհանգստացնող գործոնները, մենք հասկանում ենք հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը, ու նաեւ հասկանում ենք, որ այդ բոլոր հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել և տեղափոխել ավելի բարձր  ու արդիականացված մակարդակի», - ասաց փորձագետը:


Նրա խոսքով, այս իմաստով շատ կարեւոր է ստեղծել մեր երկրների միջեւ ռազմական համագործակցության նոր համակարգեր, որպեսզի հնարավոր լինի դիմակայել այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությոան շուրջ, սակայն անդրադառնում է ոչ միայն մեր շահերին:


Մանվելյանը մատնանշեց Վրաստանում տիրող իրավիճակը, որտեղ մի քանի օր շարունակ հանրահավաքներ են շարունակվում եւ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ լարվածությունն աճում է, ինչպես նաեւ հիշատակեց ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խորացող առճակատումը: Սա, ընդգծեց նա, չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա.


«Պետք է հասկանալ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության կարեւորությունը եւ մշտապես ամրապնդել այդ հարաբերությունները: Եվ անհրաժեշտ է դիմակայել տեղեկատվական պատերազմին, որի նպատակն է վնասել Ռուսաստանի հետ երկկողմ մեր հարաբերություններին: Միայն գիտակցումը, որ Հարավային Կովկասում իրավիճակն անընդհատ փոխվում է, եւ, ցավոք, ոչ  դեպի լավը, կկարողանա օգնել մեզ  դիմակայել այդ սպառնալիքին », - եզրափակեց Արմեն Մանվելյանը: 


 

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար