Արեւմուտքն աչքերը փակում է Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա. Լավրով

Արեւմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության եւ ռուսատյացության դրսեւորումները: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:


«Արեւմտյան կուրատորները պատրաստ են աչքերը փակել ազգայնականների, ռուսատյացության վայրագությունների վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա: «Մենք սթափ ենք գնահատում համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների դերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:


Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկից չի պատնեշվում, իրեն չի մեկուսացնում, երկխոսությունից չի հեռանում այն հարցերում, որտեղ համատեղ փոխշահավետ աշխատանքի հնարավորություն կա ամբողջ մարդկության համար ընդհանուր խնդիրների ճնշման նպատակով, ինչպես՝ ահաբեկչությունը, թմրաթրաֆիքը, կազմակերպված հանցավորությունը եւ զանգվածային բնաջնջման զենքի տարածման վտանգները:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...