28.03.2024
Եթե երկրում դատարաններ են արգելափակվում՝ ներդրողները չեն գա. Քրիստիան Ֆորնեգ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հունիսի 22-ի խորհուրդը. հայության մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում անգնահատելի է

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի նախաձեռնությամբ Հաղթանակի զբոսայգում՝ Անմար կրակի շուրջ, այսօր տեղի ունեցավ հիշատակի ֆլեշ-մոբ ակցիա, որի մասնակից մի քանի տասնյակ երիտասարդներ այս կերպ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների հիշատակին: Ակցիայի մասնակիցներn առանձնահատուկ հիշատակեցին նաև բոլոր այն հայորդիներին, որոնք մասնակցել են պատերազմին և իրենց ավանդը ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում:

Ֆլեշ-մոբի մասնակիցները ծաղիկներ և մոմեր դրեցին Անմար կրակի մոտ՝ խորհրդանշական շրջան կազմելով, որը խորհրդանշում է, որ միայն միասնական պայքարը հնարավոր դարձրեց արյան գնով հասնել հաղթանակի: Երիտասարդներից շատերը կիսվեցին նաև իրենց ազգականների, հեռու-մոտիկ բարեկամների պատմություններով, ովքեր անցել են պատերազմը, իսկ ոմանք նաև չեն վերադարձել կռվի դաշտից:

Իր խոսքում «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ մեզանում ավանդաբար նշվում է մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հունիսի 22-ը, քանի որ 1941 թվականի հենց այդ օրը ֆաշիստական Գերմանիան որոշում կայացրեց հարձակվել Խորհրդային Միության վրա.

«Հայրենական մեծ պատերազմը հնարավոր չէ զուգահեռել պատմության որևէ այլ էջի հետ: Հայ ազգը մեծ ներդրում է ունեցել 1941-1945թթ. պատերազմում, ու, ցավոք, ոչ բոլոր մեր հայրենակիցներն են վերադարձել հայրենի օջախ: Սակայն հայերի մասնակցությունն իսկապես անգնահատելի է»,- ասաց Ղուկասյանը:

Նա հավելեց, որ նման միջոցառումները կարևոր են նաև այն իմաստով, որ այսօր կոնկրետ պետությունների ու անձերի կողմից հետևողական աշխատանք է տարվում մոռացության տալ ՀՄՊ-ում ԽՍՀՄ մասնակցության փաստը ու այն ծանրակշիռ դերակատարումը, որ Խորհրդային Միության երկրները, այդ թվում և Սովետական Հայաստանն ունեցել են մեծ հաղթանակում:


Ակումբի փորձագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը ևս կարևորեց այս պատմական օրվա հիշատակումը, քանի որ ինչպես և ԽՍՀՄ մյուս երկրների, այնպես էլ հայ ժողովրդի համար հունիսի 22-ը կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմ և հետո: Նա հիշեցրեց, որ ըստ վիճակագրության՝ ՀՄՊ-ին մասնակցած հայերի ընդհանուր թիվը 500-600 հազար էր, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից ու սփյուռքից: Ցավոք, նրանց շուրջ կեսը զոհվեց ֆաշիզմի դեմ պայքարում:

«Հայ զինվորականներն ազատագրել են աշխարհը, Եվրոպան ֆաշիզմից և մեր՝ երիտասարդ սերունդի հոգու պարտքն է այդ մասին հիշել ու փոխանցել սերունդներին: Չափազանց կարևոր է հիշել մեր հերոսների սխրանքը, այն իսկապես անգնահատելի է, քանի որ նրանց շնորհիվ այսօր մենք ապրում ենք»,- ասաց Ծովինար Կոստանյանը՝ ընդգծելով, որ իր ազգականներից ևս մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, սակայն նրանցից ոչ ոք չի վերադարձել:


Սա, հավելեց փորձագետը, համաշխարհային պատմության այն էջերից է, որ վերաբերում է նաև յուրաքանչյուր հայ ընտանիքի:

Նշենք, որ 1941 թվականի հունիսի 22-ին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:


 


 

«Հանրապետություն» կուսակցությունը սպառնում է հակառուսական բողոքի ակցիաներով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար