29.03.2024
Մեղավորը մեր թշնամի Ռուսաստանն է. Սալոմե Զուրաբիշվիլի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը կընդլայնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումը:

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի: Ալեքսանդր Բեգլովը հեռանկարային ուղղություններից է համարել, մասնավորապես, համագործակցությունը առողջապահության և դեղագործության ոլորտներում, նաև նշել է, որ քաղաքը մտադիր է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը Հայաստանից դեպի Սանկտ Պետերբուրգի առևտրային ցանցեր:

Կարևորելով Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերը նոր լիցք կհաղորդեն երկկողմանի հարաբերություններին: Հայկ Մարությանը նախանշել է այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Հայաստանի մայրաքաղաքը, մասնավորապես, մտադիր է ուսումնասիրել Պետերբուրգի փորձը հասարակական տրանսպորտի և աղբահանության ոլորտներում:


Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ հանդիպմանը կարևորվել է համագործակցության հաստատումը թանգարանների զարգացման ու հանրահռչակման հարցում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հազարամյակների պատմություն ունեցող Կարմիր Բլուր հնավայրը շինարարական աղբից մաքրելու և զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար: Պատմամշակութային տարածքի պահպանման ու պատշաճ ներկայացման հարցում Երևանի քաղաքապետը հայցել է պետերբուրգյան գործընկերների աջակցությունը: 


Երևանյան պատվիրակության անդամները շրջել են Էրմիտաժի ցուցասրահներում: Աշխարհահռչակ թանգարանում պահպանվում է մշակութային արժեք ներկայացնող ավելի քան երեք միլիոն նմուշ: Թանգարանի հարուստ հավաքածուն համալրել են նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշները: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ:


Երևանն ու Սանկտ Պետերբուրգը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետի պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած ավագանու «Բարգավաճ Հայստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնում` քաղաքային դումայում: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:


Օրվա ավարտին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երևանի օրերի շրջանակում կայացել է Երևանի օրերի գալա-համերգը: «Կապելլա» համերգասրահում հանդիսատեսին իրենց կատարումներով ողջունել են Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խմբի անդամները: Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա մշակված, ռոքի և փորձարարական երաժշտության հետ համադրված ստեղծագործություններ:

ՄԽ-ն ներկայացրել է բանակցային գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ. Ադրբեջանի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար