29.03.2024
Հայկական նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վերականգնման վարկերի բանկը 2.7 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:


Տարածքային կառավարմեն եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ հիշյալ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։


Նրա խոսքով, սրանով նախատեսվում է KFW բանկի հետ ստորագրված համաձայնագրի համաձայն ստանալ 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար:


«Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ»,- ասաց նախարարը:


 

Մնացականյանը գոհ է Բոլթոնի հետ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ քննարկումից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար