25.04.2024
Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Չինաստանը դյուրացնում են երկկողմ բեռնափոխադրումները. նախարար

Հայաստանից Չինաստան և հակառակ ուղղությամբ կատարել բեռնափոխադրում առանց որևէ լոգիստիկ խնդրի. այս նպատակով երկու երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկում: Այս հարցի քննարկումը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի օրակարգում: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում էր որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:


«Այցի ընթացքում քննարկել ենք այն, որ Հայաստանն ու Չինաստանն ունենան տրանսպորտային համաձայնագիր, ըստ որի, հայկական բեռնափոխադրողները հանգիստ կկարողանան ուղևորվել Չինաստան, և չինական բեռնափոխադրողները ՝ Հայաստան: Այդպիսի համաձայնագիր մենք Չինաստանի հետ չունենք, և, ըստ էության, որոշակի բարդություններ են առաջանում, լոգիստիկ խնդիրներ են լինում: Կա հստակ պայմանավորվածություն, որ գնում ենք համաձայնագիր կնքելու ճանապարհով: Համաձայնագրի սևագիր տարբերակը պատրաստ է, և մենք ԱԳՆ-ի միջոցով չինական կողմի հետ շփվում ենք, որ այն համաձայնեցնենք ու ստորագրենք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում չինական երկու խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես, C.C.C.C-ն (China Communications construction company) և «China railway» ընկերությունը:


Վարչապետի գլխավորած պատվիրակության այցելության ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներից Հակոբ Արշակյանն առանձնացրեց Չինաստանի Տրանսպորտի նախարարի հետ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը՝ որպես չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մի մաս դիտարկելու հարցը:


«Քննարկվում էր այն հարցը, որ մեր ծրագիրը դիտարկվի ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը միացնող, այլ՝ որպես Պարսից ծոցի և Սև ծովի ավազանի երկրները միացնող մի նախագիծ: Այդտեղ լրջագույն քննարկումներ են տեղի ունեցել, և չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «Հյուսիս-Հարավ»-ը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մաս դիտարկելու, ըստ այդմ, համագործակցության ծրագրեր իրականացնելու հայկական կողմի հետ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա Չինաստանի կապի և ինդուստրիայի նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսվել է կապի և տեխնոլոգիական համագործակցության ուղղությունների մասին: Հակոբ Արշակյանը նշեց, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեծ նախագիծն իր մեջ ներառում է ասիական երկրներն աշխարհի մյուս երկրներին միացնող ինֆորմացիոն գերմայրուղու ծրագիր, որը մի քանի մասից է բաղկացած: Մի մասը գործում է Ռուսաստանի տարածքով, որն իրենից ենթադրում է թվային կապուղիների հսկայական ենթակառուցվածք և միանում է Եվրոպային:


«Մյուս մասը նախատեսված է Աֆղանստանով, Իրանով: Հիմա քննարկվում է շարունակությունը, պետք է որոշեն՝ այդ գերմայրուղին անցնի Թուրքիայով, Ադրբեջանով, թե Հայաստանով: Ես նախարարին ներկայացրեցի մեր հնարավորությունները: Մասնավորապես, այն, որ մենք արդեն ունենք օպտիկամալուխային ենթակառուցվածք, որն անցնում է Հայաստանով, Իրանով գնում է դեպի ծոցի երկրներ, մասնավորապես, Իրաք: Ի դեպ, իմ Իրաք այցելության ընթացքում հայկական, իրանական, կատարական ընկերությունները մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի, ցանկանում են Պարսից ծոցի հատակով օպտիկամալուխային ենթակառուցվածքներ անցկացնել դեպի Կատար, այսինքն՝ արաբական աշխարհ: Ասեմ, որ Չինաստանի նախարարը տպավորված էր, չգիտեր, որ այդպիսի ենթակառուցվածքներ ունենք»,-ասաց Հակոբ Արշակյանը:


Նախարարի խոսքով, տեղեկացվել է նաև, որ «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման ընթացքում նախատեսում են այդ օպտիկամալուխային հզորությունները մեծացնել: Կա ճանապարհի տակով մալուխ անցկացնելու հնարավորություն:


«Այդ ուղղությամբ քննարկումների մեջ ենք: Ինչո՞ւ է սա կարևոր, Հայաստանը չպետք է դիտարկվի որպես կղզյակ, այլ՝ որպես տարածաշրջան, որում մեր երկիրը ինտեգրված լինի հնարավորինս շատ ուղղություններով, ծրագրերով՝ մեծացնելով իր դերը»,-հավելեց նա:

Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online