29.03.2024
Վրացիք մեզի ձեռ կառնին. Շիրակի մարզի ձկնորսները բողոքի ակցիա են արել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուս սահմանապահները կանխել են Թուրքիայից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը:


Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:


Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ հայտնաբերվածը իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ այն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ այն ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման:


Օրինախախտը և նրա մոտ հայտնաբերված իրերը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար:


 

Զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա. Դավիթ Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար