Վրացիք մեզի ձեռ կառնին. Շիրակի մարզի ձկնորսները բողոքի ակցիա են արել

115

Այսօր վաղ առավոտից Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքվել եւ ոտքով Շիրակի մարզպետարան են հասել Շիրակի մարզի ձկնորսները: Նրանք երկու հստակ պահանջ ունեն` Ախուրյանի ջրամբարում ավելացնել ձկնորսության համար նախատեսվող տարածքը, եւ, երկրորդ՝ հիմնավորել, թե ինչի համար Վրաստանից չեն կարողանում հինգ կիլոգրամից ավելի ձուկ բերել Հայաստան:



«Երկու հազար տասնչորս թվականից միշտ էլ գնացել ենք Կարզախ՝ ձկնորսության, ոչ մի խնդիր էլ չի եղել: Կարասիկներ կբռնենք, ուրիշ բան չկա: Բայց երեկվանից Բավրան չի թողնի հինգ կիլոյից ավել բերենք: Հա, բայց ընչի: Կհարցնենք, չեն հիմնավորե»,-Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ պատմեցին ձկնորսները: Մենք Վրաստան ենք գնում ձուկ բռնելու, գումարը կվճարենք, չեկով, ամեն ինչով: Գուկանք, կհասնինք հայկական սահման, հինգ կիլոգրամից ավել իրավունք չունենք բերել: Այսինքն, եթե էդ օրը բախտս բերեց՝ ես տաս կիլանոց սազան բռնեմ, ստիպված կեղնիմ էդ տասը կիլանոց սազանը կտրեմ, էդ հինգ կիլոն գցեմ աղբարկղը, հինգը բերեմ: Պարոն Փաշինյանը՝ մեր վարչապետը, ելույթ ունեցավ տելեվիզորով ու ըսավ, որ ծովային ձկնատեսակները թույլատրվում է բերել հինգ կգ, սահմանին վեց մեքենա մինչեւ գիշերվա տասներկուսը պահել են երեկ: Վրացիք մեզի ձեռ կառնին: Կսեն՝ մենք Ձեր ազգին չեմ հասկնա, կսեն՝ ընչի ձեզի չեն թողնի, որ Դուք ձեր մոտը զբաղվիք ձկնորսությամբ: Իսկ մեր մոտ ասվածն Ախուրյանի ջրամբարն է, որտեղ եւս կան խնդիրներ: Ձկնորսության համար հատկացված տարածքը փոքր է, ձկնորսների թիվը` մեծ: Հայաստանի բոլոր մարզերից գալիս են, էդ հինգ հարյուր մետրի վրա թեկուզ մեկ մետր էն կողմ էրտանք, սպառնանգը, որ պռոպուսկը կվերցնեն, կպատռեն, ու էլ ոտք չեք դնե ստեղ: Բայց կսեմ՝ ինչն է խնդիրը` մետրըմ էս կողմ, կամ էն կողմ: Թող հիմնավորեն, թե ընչի չի կարելի»,-բողոքեցին ձկնորսները, գրում է ՀԺ-ն:



Ըստ նրանց՝ այսպիսի վիճակ վերջին երկու տարում է ձեւավորվել: Նախկինում միշտ էլ կարողացել են Ախուրյանի ջրամբարում ձկնորսություն անել մինչեւ Ջրափիի ավարտը: Հիմա թույլ չեն տալիս: Սա ձկնորսները համարեցին վիրավորական:


«Պարոն մարզպետ, ախր շատ վիրավորևական է, էն լիճը, որտեղ մենք գնում ենք Վրաստան, նույն լիճն է, ինչ որ Հայաստանում, էլի կեսը թուրքերինն է, կեսը` վրացիներինը: Նույն բանն էլ ստեղ, ընդեղ չափար չկա, ինչղ գուզես, կվորսաս: Իսկ մենք մեր պապական հողերի վրա սպասում ենք ռուսի եւ թուրքի թույլտվությանը, ըդպես բան ուրտեղ եք տեսել: Մինչեւ լճի ավատը որտեղ ուզեցել, գնացել, որսացել ենք առանց խնդիրների: Հմի թողել են էդ մե կտորմ տեղը: Բայց էն ժամանակ մե հիսուն հոգի էր ձկնորսության գնում, հմի ութ հազար հոգի է գնում, ու ըդքանի համար մի կտոր տեղ են տվել: Մենք ստիպված, որպեսզի կարողանանք մտնել ձկնորսության, գիշերը տասներկուսին, մեկին ենք գնում, նստում, որ դուռը բացեն, ներս թողնին: Ձկնորսությունը առավոտ հինգին, վեցին է, էդ թերթի մեջ գրած է՝ լույսը բացվելուց կարող եք ներս մտնիք ձկի, մութը ընկնելուց դուրս գաք: Բայց իրանք մեզի կթողնին ութ անց կես, էս եղանակին ութ անց կես հնարավոր չէ: Ձուկ կարելի է բռնել առավոտ հինգին, բայց էդ ժամին չեն թողնում ներս: Երեւանից էլ նույն ժամին գալիս, տանջանքով հասնում են, տասին նոր ներս ենք մտնում: Այսինքն, ամեն ինչ արեցին, որ մենք էդտեղ էլ ձկի չերտանք»,- դժգոհեցին ձկնորսները:


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ձկորսներին խոստացավ ներկրման մասով ԵԱՏՄ կարգավորումներն ուսումնասիրել համապատասխան օղակների հետ, իսկ Ախուրյանի ջրամբարի տարածքային ընդլայնման համար ձկնորսներին խնդրեց մեկ միասնական գրություն գրել:


«Պետք է հասկանանաք ձկան հետ կապված ԵԱՏՄ կարգավորումները: Ինձ թվում, որ երկու հազար տասնհինգ թվականի կառավարության որոշման եւ ԵԱՏՄ որոշման մեջ տարբերություններ կան, որը մենք կքննարկենք, կճշտենք, եւ առանձին տեղյակ կպահենք: Եթե օրենքի բաց կա, ապա պետք է այդ բացը լրացվի: Այս պարագայում, պարզ է, պետք աշխատենք այդ բացը լրացնենք հօգուտ մեր բանկչության: Կհասկանանք՝ հինգ կգ քաղցրահամ ջրի ձկի խնդիր կա, թե` չէ: Մենք ՊԵԿ-ի հետ կքննարկենք: Ձուկ բռնելու գոտու հետ կապված կուզենամ, որ դուք հիմա գրությունով բոլոր ձկնորսներով դիմեք միասին, ես էդ գրությունն ուղարկեմ համապատասխան կառույցներին, ովքեր զբաղվոմ են: Մեր պարագայում ես դա ուղարկելու եմ ԱԱԾ: Ես կուզենամ, որ այդ գրության մեջ նշեք, թե որոնք են էդ համապատասխան գոտիները, որտեղ կարող եք ձկնորսություն անել»,- ասաց մարզպետը:


Ձկնորսները գրությունը գրեցին, միաժամանակ էլ ընդգծեցին, որ խնդրի արագ կարգավորում են ակնկալում, քանի որ դա իրենց ապրուստի միակ տարբերակն է այս պահին:

Տպել

Загрузка...