Մամեդյարովը դարձյալ դժգոհ է Հայաստանից

119

Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները մեծ վնաս են հասցնում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Օկուպացված տարածքների ազատում, ադրբեջանցի տեղահանվածների վերադարձ՝ սրանք են բանակցությունների հիմքը»:


Իր հերթին Ծերեթելին ասել է, որ մեծ ուշադրություն է դարձնում այս հարցերին ու ընդգծել է հակամարտությունների հետևանքների մեղման և հումանիտար հետևանքների կարևորությունը: Նա հավաստիացրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է կազմակերպել տարատեսակ շփումներ այս նպատակների համար:


 

Տպել

Загрузка...