ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

91

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը տեղադրված է www.e-gov.am կայքում:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝


ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ):


Արմեն Գրիգորյանի՝ Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:


Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», - ասված է որոշման մեջ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...