16.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը զոհաբերեց Զեյնալյանին «Իմ քայլ»-ականների դժգոհությանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի դիմումը գրելուց առաջ Արտակ Զեյնալյանն ուշագրավ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբ մոտ 2 շաբաթ առաջ դեռ նոր-նոր էին ասպարեզ նետվում իշխանության՝ Զեյնալյանից դժգոհության մասին լուրերը, վերջինս մտել է վարչապետի մոտ, փորձել ճշտել դրանց իսկությունը: Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնա աշխատի։ Զեյնալյանը հրաժարականից մեկ օր առաջ կրկին նույն հարցով դիմել է Փաշինյանին՝ վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությունում հայտնի քննարկումը, որի ընթացքում մի քանի պատգամավոր այնքան բարձր են խոսելիս եղել Զեյնալյանի թեմայով, որ նրանց ձայնը լսելի է եղել կողքի սենյակում սպասող լրագրողներին։ Ասել են, որ Զեյնալյանն է ուշացնում անցումային արդարադատության հայեցակարգը, վեթթինգի նախագծի մշակումը, ուստի պետք է հեռանա։ Հրաժարականից մեկ օր առաջ ունեցած կարճատեւ զրույցի ժամանակ Փաշինյանը Զեյնալյանին ասել է, որ քաղաքական թիմն է որոշել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը։ Դա է պատճառը, որ Զեյնալյանն իր ազատման հարցի շուրջ ասաց․ «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով եւ ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։ Պատճառն այն չէ, որ ընդդիմադիր խմբակցությունները հակված են դեմ քվեարկել թեկնածուին, օրինակ՝ ԲՀԿ-ում քննարկում են գործընթացը շրջել իշխանության դեմ եւ իրենց ելույթներում հիշեցնել Վահե Գրիգորյանի պնդումը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, եւ դրանից հետեւություն անել, որ, ուրեմն, ՍԴ դատավորի ընտրության գործընթացն էլ լեգիտիմ չէ։ Իսկ ԼՀԿ-ն խոսելու է պետական ինստիտուտի հեղինակազրկման եւ այն մասին, որ ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ։ Սակայն «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունում էլ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Իմ քայլում» երեկ դիրքորոշում չէին հայտնում սպասվող քվեարկության վերաբերյալ՝ ասելով, թե դեռ պետք է հանդիպեն ու լսեն թեկնածուին։ Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը նախատեսվում է այսօր։ Բայց «Իմ քայլում» որոշումները ոչ թե խմբակցությունն է կայացնում, այլ Նիկոլ Փաշինյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում հաղթեց հեղափոխությունը եւ ժողովրդավարությունը: Սակայն ՔՊ-ի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ կուսակցության ներսում շատ մեծ դժգոհություն է հասունանում նման ժողովրդավարությունից եւ դրա հետեւանքներից: ՔՊ-ականները կարծում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ»:


«Փաստ» թերթը գրում է. «Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»: Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաեւ վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռեւս հստակություն չկա»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լեւոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ: 2020-ին սպասվող նախագահական ընտրությունները զուտ հերթական ընտրություններ չեն. գործող նախագահն այլեւս չի առաջադրվելու, իսկ այն, որ անկախ նրանից՝ ինչ արժեհամակարգի կրող կլինի կամ ինչ քաղաքական հայացքներ կունենա նոր նախագահը, նրա եւ Արցախի համար բարդ ժամանակներ են սպասվում, ըստ էության, տրամաբանական է: Սրա հետ միաժամանակ Ադրբեջանը բավականին զգալի տեմպերով պատրաստվում է ռազմական գործողությունների եւ հարմար պահի, առանց վայրկյան իսկ կասկածելու, կատարելու է իր քայլը: Եվ «Փաստի» ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով վերոնշյալը, Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունը առավել է ամրապնդում իր դիրքերը՝ այս դեպքում ներքին անվտանգության մասով: Նոր բան չենք ասի, եթե նշենք, որ ոստիկանությունն անհրաժեշտ պահին ներգրավվելու է նաեւ արտաքին անվտանգության մասով, իսկ այդ պարագայում Մնացականյան ռազմական գործիչը, ով պատկառելի ճանապարհ է անցել, այս իրադարձություններում էական նշանակություն է ունենալու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձեւավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տեւած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները եւ Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերեւս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական կուլիսներում ակտիվորեն կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ դատական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամիջոցների: Ըստ նույն այդ տեղեկությունների, իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկանալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետեւանքները: Ըստ շրջանառվող լուրերի, «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի եւ ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետեւանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ»: Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցանկացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մոտեցումը կհաղթի իշխանության ներսում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում: Դեռեւս այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ նույն ամսին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հարթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը ՊԵԿ-ում աշխատում էր թափուր հաստիքի անվան տակ: Հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ ամիսների ընթացքում Նարեկ Զաքարյանը գլխավոր օպերլիազորից կդառնա որեւէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ: Եվ ահա, օրերս՝ հունիսի 3-ին, Նարեկ Զաքարյանը նշանակվել է ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ: Այսինքն` ՊեԿ պաշտոնյայի զավակի համար գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դառնալու համար պահանջվեց ընդամենը 4 ամիս, մինչդեռ շարքային որեւէ այլ աշխատակցի դեպքում տարիներ կպահանջվեին: Նշենք, որ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին եւ Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման: Փորձեցինք «Գազպրոմ-Արմենիայից» ճշտել` Ռուսաստանում հուլիսի 1-ի թանկացումը կպրոյեկտվի՞ Հայաստանի վրա։ Մամլո ծառայությունից ասացին. «Սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում ընկերությունը կհայտնի իր դիրքորոշումը` հարցի հետ կապված»: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` 2020թ. հունվարի 1-ից հայկական շուկայի համար գազի գինը կբարձրանա: Ինչքա՞ն։ «Հաշվարկները դեռ չեն ավարտվել, կավարտվեն՝ տեղյակ կպահենք»: Քաղաքական զարգացումների՞ց է կախված։ «Ինչո՞ւ ոչ, նաեւ»: Ի դեպ, սակագնի վերանայում կլինի բացառապես Հայաստանի համար, Բելառուսի բարձրացված սակագինը Ռուսաստանն իր ներքին աղբյուրների հաշվին կոմպենսացնելու է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարների հետ՝ նրանց կոչ էր արել գալ Հայաստան, ներդրումներ կատարել, հարստանալ եւ հարստացնել պետությունը: Ռուսաստանցի գործարարների մի մասը դեմ չէր լինի Հայաստանում ներդրումներ անելուն, բայց դրա համար պետք է վստահ լինեն, որ դա չի ազդի իրենց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության վրա: Ավելի պարզ ասած՝ ռուսաստանահայ գործարարները տեղյակ են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների լարված հարաբերությունների մասին, եւ այդ պայմաններում նրանցից որեւէ մեկը Հայաստանում ներդրում անելով չի վտանգի իր կապիտալը եւ ունեցվածքը Ռուսաստանում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շարքային քաղաքացիները ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը: Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ: Երբ գալիս է վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա: Կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում և ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»:

ՀՀ նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel