Երեւանը չի մերժել Ստեփանակերտին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում. հերքում

140

Արցախից պաշտոնապես հերքում են տեղեկություններն առ այն, իբր ՀՀ կառավարությունը մերժում է Ստեփանակերտին բյուջետային ֆինանսական աջակցություն տրամադրելը:


Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը:


Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն:


Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


«Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ politik.am կայքը «որոշակի մանրամասներ» էր հայտնել Արցախում տեղի ունեցած քննարկումներից։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարության ֆինանսական աջակցության դիմումները։ Հայաստանի կառավարությունից հասկացրել են, որ փող չի լինի, քանի դեռ Վիտալի Բալասանյանը շարունակում է պաշտոնավարել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։


Արցախի իշխանություններից մեր աղբյուրները պնդում են, որ Հայաստանի կողմից առաջին անգամ է իրենց նկատմամբ ֆինանսական պատժամիջոց գործադրվում։ Արցախի պաշտոնական շրջանակները անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ Փաշինյանը ապացուցել է, որ իր անձնական ամբիցիաների համար պատրաստ է վտանգել նաև Արցախի անվտանգությունը», - ասված էր լուրում։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...