Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք դեսպաններ է նշանակել

98

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք դեսպաններ է նշանակել:


ՀՀ նախագահի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)։ 


Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանի այլ հրամանագրերով Աշոտ Հովակիմյանը նշանակվել էր նաև Սլովենիայում ՀՀ դեսպան (համատեղության կարգով), իսկ Արման Կիրակոսյանը հետ էր կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է համատեղության կարգով Ղրղզստանում Հայաստանի դեսպան։

Տպել

Загрузка...