ՏԻՄ ընտրություններում հաղթեց նաև ՀԱՍԱԿ-ը

137

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Վիրաբ Դերմոյանը, ընտրվեց Արարատի մարզի Դվին համայնքի ավագանու անդամ:

Ավագանու կազմում 9 անդամի տեղ համալրելու համար պայքարում էր 14 թեկնածու: ՀԱՍԱԿ-ի թեկնածուի օգտին քվեարկել է 85 ընտրող, իսկ ահա առավելագույն ձայներ ստացած թեկնածուն հավաքել է 130 ձայն: 


«ՏԻՄ ընտրություններում հաղթանակը մեր ողջ թիմի հաղթանակն է: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում սատարում էին մեզ եւ անվերապահորեն հավատում էին մեր հաղթանակին: Շնորհակալ ենք Դվին համայնքի բնակիչներին՝ մեզ վստահելու համար: Մենք շարունակելու ենք լինել համայնքի ավագանու եւ ողջ համայնքի կողքին: Այսուհետ համայնքի առաջև ծառացած խնդիրների լուծման տարբերակները գտնելու ենք միասին»,- հայտարարեց կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Ինչպես հռչակել է կուսակցությունը, իրենց գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման, հուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի: 


Կուսակցության գործունեության ընթացքում սա առաջին ընտրություններն էին, որին մասնակցեց ՀԱՍԱԿ-ը և, փաստացի, հաղթեց:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...