Իրանը ներկայացրել է «15th of Khordad» հակաօդային պաշտպանության սեփական համակարգը

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակաօդային պաշտպանության «15th of Khordad» համակարգը:


Համակարգը տրամադրվել էր հակաօդային պաշտպանության զորքերին արարողության ժամանակ, որին ներկա էր պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

Նրա խոսքով՝ «15th of Khordad» հակաօդային պաշտպանության համակարգն ստեղծվել է իրանցի փորձագետների կողմից եւ կարող է միաժամանակ գործել վեց թիրախների դեմ: Ընդ որում՝ այն կարող է գործադրվել պակաս, քան հինգ րոպեի ընթացքում»:

«Sayyad-3» հրթիռով նոր համակարգը կարող է հետապնդել կործանիչներին եւ ռազմական դրոններին 150 կմ շառավղով եւ արգելափակել դրանց գործունեությունը 120 կմ հեռավորության վրա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...