29.03.2024
Ուղղաթիռի ավիավթարի հետևանքով Վրաստանի լեռներում զբոսաշրջիկներ են զոհվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ավելացել են Հայաստանից արտահանման ծավալները. նախարար

Հայաստանն ու ԵԱՏՄ անդամ երկրները անդամակցությունից ի վեր զգալիորեն ավելացրել են ապրանքաշրջանառությունը, հատկապես ավելացել են Հայաստանից արտահանման ծավալները:


 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, 2015-ի հունվարի համեմատած, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, 2018-ի դեկտեմբերի 31-ին արձանագրված է եղել 34.5 տոկոսով ավելի բարձր տարեկան ապրանքաշրջանառություն: Միայն 2018 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանված ապրանքներն աճել են 20.7 տոկոսով:  


«Միասնական տնտեսական տարածքը Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների տեսանկյունից հանդիսանում է չափազանց կարևոր, կենսական նշանակության տարածք: Հայաստանը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներն առաջին հերթին քննարկում է այն տեսանկյունից, թե դրանք որքանով են մրցունակ այդ տարածքում ընդլայնվելու, զարգանալու համար»,- շեշտեց նախարարը:


 

«Գազպրոմ նեֆտը» սկսել է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար