Արցախը բանակցային սեղան վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է. ԱԳՆ

95

Արցախը բանակցային սեղան վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նրա խոսքով, առանց Արցախի որոշիչ ձայնի խնդրի լուծման արդյունավետ առաջընթաց չենք կարող ունենալ:

«Արցախը բանակցային սեղան վերադարձնելը սկզբունքային հարց է: Հայաստանի և Արցախի իշխանությունների համագործակցությունը ևս եղել և մնում է սկզբունքային ու արդյունավետ»-, ասաց նա: 


Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մշտապես աշխատում է Արցախի իշխանությունների հետ, հատկապես յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո: 


«Միասին սերտորեն աշխատելու հստակ ձևաչափ ունենք, որն արտահայտում է այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից և վերաբերում է Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացում: Արցախի մասնակցության հարցը բարդ, բայց սկզբունքային է, կարևոր: Այն վերաբերում է Արցախին, որը սուբյեկտ է, և առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենա»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը այս սկզբունքային հարցին, ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ համանախագահներն ընդունում են այն, ինչ ընդունելի կլինի կողմերի համար:


«Այդ առումով համանախագահների հետ բանավեճ չունենք, բանավեճն այս հարցում միայն Ադրբեջանի հետ է»,- հավելեց նա:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...