29.03.2024
Եթե կան կասկածներ, անվստահություն՝ քննարկենք. Բակո Սահակյանի պատասխանը Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իոաննիսյանն իր ասածի տերն եղավ՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել:


«Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,- ասված է որոշման տեքստում:


Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։


Նշենք, ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) հրաապարակել էր տվյալներ այն մասին, որ Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագիր է ներկայացրել: Դանիել Իոաննիսյանը դա պնդեց նաև այն բանից հետո, ինչ Սիմոնյանը հրապարակեց տեղեկանք բանկից իր վարկային պատմության մասին:  


«Եթե Ալեն Սիմոնյանը համարում է, որ իրեն զրպարտել ենք, շատ ուրախ կլինենք դատարանում ապացուցել, որ որևիցե զրպարտություն չկա։ Բայց նախքան այդ Ալեն Սիմոնյանի արարքներին իրավական գնահատական պետք է տան քննչական մարմինները»,- հայտարարել էր Իոաննիսյանը։

Մամուլ. Իշխանությունը որոշել է ոչնչացնել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար