29.03.2024
Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանում «տեռորիստական գործողություններ» են կանխվե՞լ

Մալաթիա-Սեբաստիա թաղամասում այսօր իրավապահների կողմից իրականացված ուժեղացված հսկողությունը, հայտնում է Panorama.am-ը: Մեր թղթակցի փոխանցմամբ, ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, ստուգում վարորդների փաստաթղթերը, բեռնախցիկները:

Բացի այս՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ Shamshyan.com-ի ԱԱԾ մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց, որոնք զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և «նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, տեղեկությունը չեն հաստատում: «Հետևեք մեր լրահոսին», -ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մամուլի տեսություն. Երևանում ընտրակաշառք են բաժանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար