28.03.2024
«Սորոս հեռացի՛». ոստիկանների ու ՎԵՏՈ-ի ակտիվիստների միջև տեղի ունեցավ բախում (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Հնարավոր է փողերի լվացման խնդիրներ լինեն». ԿԲ-ն՝ ՌԴ-ից դրամական փոխանցումների խնդրի մասին

Հայաստանում որևէ խոչընդոտ չկա Ռուսաստանից կամ Ղազախստանից գումար ընդունելու հետ կապված, խնդիրը տեղի բանկային համակարգի հետ է առնչվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե մի քանի օր է նշված երկրներից քաղաքացիները չեն կարողանում դրամական փոխանցումներ անել դեպի Հայաստան:


Ջավադյանն ասաց, որ խնդիր իսկապես կա, բայց ոչ հայկական կողմի հետ կապված, հետևապես դրան   առնչվելու դեպքում հորդորեց ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, նախ, տեղի պատկան մարմիններին, ապաև ՀՀ ԿԲ-ին.


«Առաջին հերթին թող դիմեն տեղի պատկան մարմիններին և դրանից հետո: Ակնհայտ է, որ որևէ խոչընդոտ Հայաստանի Հանրապետությունում փող ընդունելու վերաբերյալ չկա», - ասաց Ջավադյանը:


Պատասխանեով հարցին, թե ինչի՞ հետ կարող է կապված լինել առաջացած խնդիրը, ԿԲ նախագահը ենթադրեց, որ հնարավոր է «փողերի լվացման խնդիրներ լինեն և այդ երկրներում ուղղակի գումարները չթողնեն»:


«Ես ոխսել եմ ՌԴ իմ գործընկերոջ հետ և տեղեկացել, որ նման խնդիր չկա: Ավելին՝ դա որևէ կապ չունի ո՛չ վարչապետի այցի հետ, ո՛չ էլ Ռուսաստանի հետ: Իմ կարծիքով, հնարավոր է, լինեն տեխնիկական խնդիրներ կապված շուկայի ներքին զարգացման հետ»,- հավելեց Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով հարցին, որ գուցե այս ամենը հետևանք է Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած այցի:


 


 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի եզրահանգումներն «անհիմն» են. ԲԴԽ-ի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար