Փորձագետ. ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում

ԱՄՆ-ի շահերից է բխում Հարավային Կովկասի 3 երկրներում ՌԴ-ի ազդեցության նվազեցումը: ԱՄՆ-ն նաև ցանկանում է ունենալ տարանցիկ ուղիներ այս տարածաշրջանում, որոնք առնչություն ունեն նաև Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հետ: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Ռիչարդ Վայցը:


Նա նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը նախաձեռնող չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:


Ըստ նրա, ԱՄՆ-ի համար այսօր ավելի կարևոր են Սիրիան, Իրանը, Կորեան, ՌԴ, Չինաստանը, Վենեսուելան:

Տպել

Загрузка...