Պոմպեոն ասել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն Իրանի հետ նոր համաձայնագիր կկնքի

116

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ատոմի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել:


«Մենք պատրաստ ենք Իրանի հետ համաձայնագիր կնքել, եթե երկիրը պատրաստ է երաշխավորել, որ այնտեղ չեն զարգանա ատոմային զենք արտադրելու հնարավորությունները, որոնք սպառնալիք են աշխարհի համար»,- ասել է Պոմպեոն:


Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ 2015-ին կնքված գործարքն ուղիղ տանում է Իրանում միջուկային զենքի զարգացմանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...