29.03.2024
ՊՆ կողմից օտարվել է հողատարածք, պետությանը պատճառվել է շուրջ 51.5 մլն դրամի վնաս. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մոսկվան չի միջամտում ՀՀ-ի ներքաղաքական պայքարին

Մոսկվան փորձում է օգտագործել Ղարաբաղն ու ՀՀ-ի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նոր ռեժիմին ընդդիմության ձևավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, փոխանցում է belsat tv-ն:


Խզմալյանը, ով տարիներ շարունակում ՀՀ-ում հանդես է գալիս հակառուսական օրակարգով ու մասնակցում է բազմաթիվ հակառուսական ակցիաներին, այս անգամ էլ իր ոճի մեջ ամեն բացասական երևույթի համար մեղադրում է ՌԴ-ին ու փորձում է տեսնել Կրեմլի ձեռքը:


ՌԴ-ն թավշյա հեղափոխության օրերին, երբ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը լարված էր, չի միջամտել հայաստանյան ներքին գործերին: Հեղափոխությունից հետո Մոսկվան ճանաչեց ՀՀ-ի նոր իշխանություններին և սկսեց հարաբերություններ կառուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝անգամ այն պարագայում, երբ Փաշինյանի նոր, թավշյա կառավարության կազմում առկա էին բազմաթիվ գործիչներ, ովքեր հանդես են եկել ՌԴ-ի քննադատությամբ ու մասնակցել են Երևանում ՌԴ-ի դեսպանատան դեմ տարբեր հակառուսական ակցիաներին: Չմոռանանք, որ Սորոսի հիմնադրամի հետ սերտ կապեր ունեցող գործիչներն այժմ Փաշինյանի կառավարության մեջ են, այդ թվում՝ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության կազմում:


Անգամ հաշվի առնելով վերոնշյալը՝ ՌԴ-ն վեր կանգնեց տարբեր կոնյուկտուրային հարցերից և առաջին պլան մղեց ՀՀ պետության հետ կապերի կարևորությունն ու շարունակեց ամրապնդել հայ-ռուսական կապերը: Իր կողմից Մոսկվան չի փորձում ՀՀ-ում ձևավորել որևէ ընդդիմադիր շարժում՝ նա չի աջակցում ո՛չ ֆինանսապես, ո՛չ քաղաքականապես ՀՀ որևէ քաղաքական ուժին: Մոսկվան միայն հայտնում է իր մտահոգությունը՝ ՀՀ-ում նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումների հետ կապված, որոնք շատ դեպքերում հիշեցնում են վհուկների որս և քաղաքական մրցակիցներին դաշտից հանելու փորձ:


Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ապա վերջինս ինքնուրույն շարժում է նախաձեռնել՝ հայտարարել ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, և այստեղ նույնպես պետք չէ փնտրել Մոսկվայի ձեռքը: Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ-ի նախկին իշխանությունները,  իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ՝ օրենքի, սահմանադրության շրջանակներում, իսկ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներին ՌԴ-ի ներգրավվածության մասին հայտարարությունները դեմագոգիա են:


Մոսկվան կարևորում է հայ-ռուսական միջպետական ռազմավարական կապերը՝ անկախ ղեկավարների անուններից, եթե, իհարկե, ՀՀ-ն շարունակելու է պահպանել ռազմավարական կապերը ՌԴ-ի հետ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և երկկողմ մակարդակներում: Հակառակ պարագայում Մոսկվան անելու է համապատասխան հետևություններ և քայլեր է ձեռնարկելու:


Խզմալյանի հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված, թե Մոսկվան այդ հարցը նույնպես օգտագործում է, հերթական անհիմ հայտարարությունն է, քանի որ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահող երկիր է և ցանկանում է հասնել հակամարտության կարգավորման ու զերծ պահել կողմերին նոր պատերազմից, ինչը չի բխում տարածաշրջանում նաև Մոսկվայի գեոպոլիտիկ շահերից :


Ղարաբաղի հարցը շահարկում են ՀՀ-ի քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, որպես ներքաղաքական պայքարի գործիքներից մեկը՝ մեղադրելով միմյանց Ղարաբաղը հանձնելու կամ այդ հարցում զիջողական քաղաքականության համար քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով:


ՀՀ-ում տեղի ունեցող բացասական զարգացումների արմատը պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ երկրի ներսում ու հասնել խնդիրների կարգավորմանը, այլ ոչ թե տեսնել դավադրություններ տարբեր մայրաքաղաքներում:


 

Նիկոլ Փաշինյանի արձակուրդը շարունակվում է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար